Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր փոխանակումների նախապատրաստման գործում որոշակի դադար է, բայց դա չի նշանակում, որ դրանք չեն կարող շարունակվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանը Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 146 ռուս զինծառայողի:
«Խոսքը դրա մասին է, բայց առայժմ, տեսնում եք, այստեղ էլ որոշակի դադար կա։ Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, որ այդ փոխանակումները չեն կարող շարունակվել»,-ասել է նա։
Նշենք, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ուղիղ բանակցությունների երեք փուլ են անցկացրել, հանդիպումներն անցկացվել են Ստամբուլում: Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր։ ՌԴ-ն նաև Կիևի ռեժիմին է փոխանցել զոհված զինծառայողների մարմիններ։