Քաղաքականություն

Ամաչի, թաքցրու, որ քո իշխանությունը թքով է կպցրած

Ամաչի, թաքցրու, որ քո իշխանությունը թքով է կպցրած

Առավոտից իրարանցում է, մտել են տարբեր քաղաքական գործիչների և ակտիվ քաղաքացիների բնակարաններ՝ խուզարկություններ են անում: Կողքից նայողը կմտածի՝ ահաբեկչական ցանց են բացահայտել, երկիրը թշնամու լայնամասշտաբ հարձակումից են պաշտպանում:

Բայց ինչ է պարզվում․ երեկ իրենց հրապարակած «իշխանազավթման» պլանի հետքերով են գնացել տասնյակ հասցեներով, ապացույց են փնտրում, որ էդ զավեշտալի ու կրտսեր դպրոցի տարիքի երեխայի մակարդակով գրած «պլանը» իրական է: Խրոխտ վարչապետն էլ գրառում է անում, թե բա․ «Կանխեցինք Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»:

  Ստեղ են ասել՝ այ խեղկատակ, գոնե քո իմիջի համար սենց գրառումներ մի արա: Եթե դու էդքան թույլ ու մերժված ես, որ քեզ էդ պլանով կարող էին իշխանությունից զրկեն, ամաչի, թաքցրու, մարդ չիմանա, որ քո իշխանությունը թքով է կպցրած և մի թեթև քամուց կարող է ավարտվել: էլ չեմ ասում, որ նման գրառումների արդյունքում ամբողջ ազգը հասկանում է ինչ սարսափելի վախեր ունես, մարդ չի մնացել այս երկրում, որ քո հոգեկան առողջության մասին լուրջ անհանգստություններ չունենա: Երեկ պատրաստվում էիր ցույց տայիր, որ թլպատված չես, այսօր մտացածին իշխանազավթում ես կանխում, մենք ազգովի նայում ենք ու հասկանում, որ առողջ չես, մարդ չգիտի էլ ինչ դիագնոզ ունես, բայց որ մի բան կա՝ հաստատ է:  Մեկ էլ կողքից նայում եմ ու մտածում՝ լավ, քեզ հետ հանդիպող հաջորդ երկրի ղեկավարին ինչ տեղեկանք են տալու հանդիպումից առաջ, էդ խեղճ մարդը ինչ էմոցիաներով է գալու էդ հանդիպմանը, ոնց է քեզ հետ նույն սեղանի շուրջ նստելու, ոնց է լուրջ հարցեր քննարկելու, ոնց է մտքում աղոթելու, որ իրեն էլ ցույց չտաս՝ թլպատված ես, թե չէ, ինչ ապրումներ է ունենալու, ինչ կարծիք է իմ երկրի մասին կազմելու: 

Քեզ վերածել ես ծաղրածուի, բայց հասկանում ես, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգին ես դարձնում ծաղրի առարկա, թե՞ քեզ մեկ է՝ կարևորը հանկարծ իշխանափոխության քեզ համար եղկելի ծրագիր չլինի, որ քո վախերով բազմահազար իրավապահ համակարգը զբաղվի, այլ ոչ թե խելքը գլխին մի հոգեբույժ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image