Քաղաքականություն

Չխաբվենք Նիկոլի «բարեկրթվելուն» 

Չխաբվենք Նիկոլի «բարեկրթվելուն» 

Երբ Նիկոլը հանկարծ, ռուսի ասած, «ни стого ни с сего» որոշեց մեկ շաբաթով «բարեկրթվել»՝ Ֆեյսբուքում գրառում անելով, որ այդ ընթացքում դադարեցնելու է կեղտոտ գրառումներ անելը, ես խիստ զարմացա: Որովհետև քաղաքակիրթ լինելը, նախ, բացարձակ բնութագրական չէ նրա առումով: Երկրորդ, պետք է լիներ ինչ-որ պատճառ, որը կստիպեր նրան ժամանակավորապես «հեղափոխվել»: Այդ ընթացքում աչքիս ընկավ ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկի (Lusine Haroyan) գրառումը, ով հայտնել էր, որ բազմաթիվ արտերկրյա հայտնի անձնավորություններ (ԱՄՆ սենատորներ, ՌԴ քաղաքական վերլուծաբաններ, սպորտի և շոու-բիզնեսի աստղեր և այլն) են արձագանքել վերջինիս գրառումներին: Իսկ աշխարհահռչակ ռեժիսոր Կուստուրիցան դրա շրջապատը համեմատել է Օրուելի «Անասնաֆերմա»-ի հետ: Բայց հետո պարզվեց ավելի առարկայական հիմքը. ինչ-որ մեկի բողոքի հիման վրա, ըստ news.am-ի, Ֆեյսբուքի տնօրինությունն արգելափակել էր դրա հերթական կեղտոտ գրառումներից մեկը: Ու ինքն էլ որոշել էր մեկ շաբաթով «բարեկրթվել»: Զարմանալի է, որ մինչև հիմա որևէ մեկը չէր դիմել այդ քայլին: Իսկ եթե դիմել էր, բայց դա արդյունք չէր տվել, հարց է, թե ինչու է հենց այդ մեկին արձագանքել վիրտուալ հարթակի տնօրինությունը:

Ինչևէ, 2018-ին Սերժին մերժելու պատճառներից մեկն էլ հայաստանյան «շմայսականությունն» էր, որ ծաղկում էր մեր շրջապատում: Դա ասելով նկատի ունեմ ոչ միայն հայհոյախառն խոսքը, այլև կրթության և, ինչու չէ, նաև գիտության, ինչպես նաև ընդհանրապես բարեկրթության նկատմամբ համատարած արհամարհական վերաբերմունքը, որ տիրում էր մեզանում: Ու ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործչի հետևից գնալով՝ մենք հույս ունեինք, որ այդ ամենը կանցնի պատմության գիրկը: Մեզ ասելով նկատի ունեմ հասարակության գրագետ հատվածին, ով աջակցում էր Նիկոլին՝ նկատի չունենալով նախկիններին կուլակաթափ անելու հանգամանքը: Բայց արի ու տես, որ դեմ լինելով «շմայսականությանը», մենք երկու ձեռքով ու ոտքով ընկանք դրա առավելագույն կեղտոտ տարբերակի գիրկը, որին այսօր անվանում ենք «նիկոլիզմ»: Ու առավել տհաճն այն է, որ որևէ ձևով չէինք կարողանում դրա դեմն առնել գոնե ՖԲ-ում: Այնինչ պարզվում է, որ անհրաժեշտ է ընդամենը ձևավորել ֆեյսբուքյան ակտիվիստների փոքր խմբեր, ովքեր ամենօրյա կտրվածքով կհետևեն դրա հայհոյախառն գրառումներին ու բողոքներ կհղեն ՖԲ տնօրինությանը:

Կարծում եմ, որ առաջարկս կյանքի կոչելը բարդ բան չէ, մնում է, որ տարբեր խմբեր ձևավորելով՝ ընդդիմադիր ջահելներն անցնեն գործի: Հասկանալի է, որ ֆեյսբուքյան հարթակը վերջինիս համար ընդամենը գործիք է, բայց այն խիստ կարևորվելու է հաջորդ տարվա ընտրությունների քարոզարշավին: Նույնն, ի դեպ, կարելի է կազմակերպել թիքթոքյան հարթակի առումով: Մի ժամանակ, ի դեպ, դա կազմակերպվել էր Գագիկ Ծառուկյանի կողմից վճարովի հիմունքներով, ինչը հետո խարխլվեց: Իսկ Նիկոլի գալով մի ողջ պետական կազմակերպություն, այսպես կոչված, ֆեյքերի ֆաբրիկան, է զբաղվում այդ հարցով: Կարծում եմ, որ այսօրվա պայմաններում այդ գործն ավելի արդյունավետ կկազմակերպվի գաղափարական հողի հիման վրա: Կարծում եմ, որ դա կարող է կազմակեևրպվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հենքի վրա:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image