Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը մի հարցում շատ նման են իրար` նրանք ազատ տարածք «չեն հանդուրժում»: Ինչո՞ւ է 2020 թվականից հետո Ադրբեջանի նախագահն այդքան ակտիվ, նախաձեռնող ու անդադրում` նա հասկանում է, որ եթե դադար վերցնի, շունչ քաշի եւ ինչ-որ ժամանակ պասիվ լինի, հայերն ուշքի կգան, կսկսեն արթնանալ, ոտքի կանգնել, կազմակերպվել, պաշտպանել իրենց երկիրը եւ, ի վերջո, նաեւ կսկսեն հետ բերել իրենց կորուստները: Ուստի հաղթողների լավագույն տակտիկան չհապաղելն է` արագ, հատու քայլերով, վճռական հարվածներ հասցնելը, մինչեւ կհասնի իր վերջնական նպատակին: Նրա համար խիղճ, բարոյականություն, օրենքներ, միջազգային իրավունք գոյություն չունեն: Նա հարվածում է՝ չթողնելով, որ պարտությունից ընկճված հակառակորդն ուշքի գա, մեջքը շտկի: Նույնն անում է Նիկոլ Փաշինյանը, բայց ոչ թե թշնամի երկրի, այլ՝ սեփական ժողովրդի նկատմամբ: Նա թույլ չի տալիս, որ պարտությունից ու թշնամու տեւական հարվածներից դեռ ուշքի չեկած ժողովուրդը սթափվի, գիտակցի, թե ինչ է տեղի ունեցել, հասկանա իր դժբախտությունների պատճառը, գտնի իր ողբերգության մեղավորներին ու փորձի պատժել կամ իրավիճակ փոխել: Նա Ալիեւի նման ամեն օր մի հարված է հասցնում` մեկը մեկից հուժկու եւ անսպասելի: Հարվածում է ժողովրդի ողնաշարին, նրան պահող հենասյուներին, նրա արժանապատվությանը: Հարվածում է քայլերով, քարոզչությամբ, ապակողմնորոշելով, որ նա չգիտակցի` որն է հաղթանակը, որը` պարտությունը, ով է մեղավոր, ով` անմեղ: Հարվածում է, որ չհասցնի ուշքի գալ, պայքարել: Հարվածում է ընդդիմությանը, որ չհասցնի հայտ ներկայացնել, կազմակերպվել, այլընտրանք առաջարկել հասարակությանը: Բանաձեւը մեկն է` ժամանակ չտալ եւ ազատ տեղ չթողնել, որ որեւէ մեկը կարողանա այդ նիշան զբաղեցնել:
Քաղաքականություն
Երկու եղբայր
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯