Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չմասնակցելու որոշումը կայացվել է հենց Սահմանադրական դատարանի կողմից։
Լրագրողների հարցին, թե արդյոք այդ որոշումը նաև իր անձնական նախաձեռնությունն է եղել, Զեյնալյանը պատասխանել է, որ իր և ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումն ընդունել է Սահմանադրական դատարանը։
Դատավորն անդրադարձել է նաև իր տրամադրվածությանը՝ նշելով, որ պատրաստվում է ուշադիր հետևել նիստի ընթացքին։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ Արտակ Զեյնալյանն ու Վլադիմիր Վարդանյանը չեն ներգրավվելու Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։