Թբիլիսիում նորից անհանգիստ է: Հոկտեմբերի չորսից վրացական ընդդիմությունը անհնազանդության ակցիաներ է ձեռնարկել, կան երկու տասնյակ վիրավորներ՝ մեծ մասը ոստիկաններ, մեկի վիճակը ծանր է:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «այսօր և առաջիկա օրերին կայանալիք ցանկացած բողոքի ցույց կհամարվի երեկվա իրադարձությունների շարունակություն, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
«Այդ չորս կուսակցությունները կամ խմբերը, որոնք անցյալ տարվա ընտրություններին հաղթահարեցին անցողիկ շեմը ու հետո բոյկոտ հայտարարեցին եւ չմտան խորհրդարան, ես գիտեմ նրանց ղեկավարներին, թե ովքեր են ֆինանսավորում նրանց՝ ես նրանց երբեք չեմ անվանում ընդդիմություն», անդրադառնալով Վրաստանի ընդդիմությանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Պետրե Մամրաձեն:
«Չեմ համարում իրենց ընդդիմություն, որովհետև ընդդիմությունը դրանք քաղաքական խմբեր կամ կուսակցություններ են, որոնք հավատարիմ են պետության ազգային շահերին, հետևաբար պետական շահին են հետամուտ և որոնք ունեն գոնե մինիմալ կոմպետենցիա այդ շահերը պաշտպանելու համար: Եվ միաժամանակ նրանք ունեն տարբերվող հայացքներ, տեսակետներ այն մասին, թե ինչ քաղաքականություն է վարում խարոհրդարանի մեծամասնություն ու կառավարությունը՝ սա է դասական համակարգը: Եվ բնականաբար, նրանք օրենքի սահմաններում բողոքի ցույցեր են անում, և այլն: Իսկ այս մարդիկ, որոնցից շատերին շատ լավ գիտեմ, հետևել եմ նրանցից շատերին այս 35 տարիների ընթացքում, որ քաղաքականություն եմ մտել ու պետական ծառայության տարիներին, այս մարդիկ հակազգային ուժեր են: Իրենց չի հետաքրքրում Վրաստանը կռմբակոծեն, թե չեն ռմբակոծելու: Նրանց մեջ կան շատ հարուստ մարդիկ՝ մուլտիմիլիոներներ, շատ միլիոնատերեր կան և նրանք ուզում են զավթել իշխանությունն ավելի շատ փող անելու համար»,-ասաց վրացի քաղաքագետը:
Մամրաձեն հիշեցնում է, որ այս միլիոնատեր ընդդիմադիրները՝ «Վրացական երեազանքի» իշխանության գալուց հետո իրենց կարողություններից չեն զրկվել, ինչպես դա եղավ օրինակ Միխեիլ Սաակաշվիլու ավտոկրատիկ իշխանության հատկապես վերջին տարիներին՝ մոտ 300 հազար մարդ Վրաստանում ունեզրկվեցին, ու նրանցից շատերն ամբողջությամբ կորցրին իրենց ունեցվածքը, բիզնեսները, կապիտալն ու ամեն ինչ տվեցին պետությանը՝ բանտերում կտտանքների ենթարկվելու հեռանկարից ազատվելու համար, պատմում է Մամրաձեն:
Մամրաձեն հիշեցնում է, որ ամերիկացի կոնգրեսմեն Ջո Ուիլսոնը պարբերաբար հայտարարում էր, որ Վրաստանը ղեկավարվում է Չինաստանի կոմիունիստական կուսակցության կողմից՝ Այաթոլայյի հետ համատեղ:
«Մենք գիտենք, որ ԱՄՆ-ում գործում է ՖԱՐԱ-ի մասին օրենքը, որը ավտոմատ հրապարակում է համագործակցությունների մասին համաձայնագրերը, և այդ հրապարակումներում կար Սաակաշվիլու նացիստական կուսակցության կողմից 87 հազար ԱՄՆ դոլար՝ լոբբիստական ընկերությանը վճարելու մասին, որի տակ ստորագրել էր նացիստական կուսակցության լիդերներից մեկը՝ Պետրե Ցիսկարիշվիլին: Ահա այսպիսի համակարգ է գործում»,-ասաց Մամրաձեն:
Անցած տարի ընդդիմության գործողությունների հետևանքով պետությունը տասնյակ միլիոն լարիների վնաս կրեց, որի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց, հիշեցնում է վրացի քաղաքագետն ու հավելում, որ Վրաստանի կառավարությունը, սակայն, որոշակի օրենքներ վերանայել է՝ և փոփոխություններ արել եվրոպական ձևով:
«Գիտեք, վերջին ամիսներին Ռուսթավելի պողոտայում գիշերները ամենաշատը վաթսուն-յոթանասուն մարդ էր հավաքվում՝ ոչ ավելի»,-շեշտում է վրացի քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Սաակաշվիլու կուսակցության գործունեությունը Վրաստանում արգելելու Վրաստանի իշխանությունների ձեռնարկին, ապա Մամրաձեն կարծում է, որ ամենասկզբից էր պետք այդ քայլն անել, բայց քանի որ «Վրացական երազանքը» այդ առումով ոչ մի քայլ չարեց, որովհետև նախ հավաքական Արևմուտքից հրահանգ էր եկել Սաակաշվիլու կուսակցությանը «մատով անգամ չդիպչել», բացի այդ՝ այն ժամանակ «Վրացական երազանքի» կազմում կային ոչ միանշանակ անձինք, ովքեր հայտարարում էին, որ ոչ միայն պետք ճէ չխանգարել Սաակաշվիլուն, այլև ամեն կերպ քաղաքական ասպարեզում պահել Սաակաշվիլու կուսակցությունը: Հետևաբար պետք է նաև արգելել այն մյուս վեց կուսակցությունների գործունեությունը Վրաստանում, որտեղ Սաակաշվիլու նացիստական գաղափարակիրներն են անդամագրվել՝ նկատում է վրացի քաղաքագետը:
«Այնինչ այդ մարդիկ հանցագործներ են, գրվել է այն մասին, թե ինչ էր կատարվում վրաստանում, երբ մասսայական կտտանքներ էին գործադրվում, դա բոլորին հայտնի է: Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են զավթել իշխանությունը, ու հայտարարել են, որ Թբիլիսին պետք է լինի կրակի մեջ»,-ասաց քաղաքագետը:
Սակայն, այսպես կոչված, ընդդիմադիրները հրահրում են բախումներ՝ դրանք տեսա և լուսանկարահանելու համար, ու դրա համար հերիք է ընդամենը մոտ 50 մարդու մասնակցությամբ «բեմադրված գործողություններ»՝ շեշտում է Մամրաձեն: Սակայն մասսայական գործողությունները բացառում է և հավելում, որ այդ անհանգիստ վիճակները երկար չեն տևի ու կհանգեն այնպես, ինչպես անցյալ տարի, քանի որ այս «ընդդիմությունը» մեծ աջակցություն չունի: