Հասարակություն

Մուշեղյանի նոր մեղադրանքը կապված է փաստաբանական գործունեությանը հետ

Մուշեղյանի նոր մեղադրանքը կապված է փաստաբանական գործունեությանը հետ

«Փաստինֆոն» այսօր գրել էր, որ կալանավորվել է Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին քննիչը։ «Հրապարակմ» իրավապահ համակարգի իր աղբյուրներից պարզեց, որ Մուշեղյանը, որը մի վրաերթի գործով մեղադրյալի կարգավիճակ ունի եւ գործը քննվում է դատարանում, այս ընթացքում մեկ այլ հանցանքի մեջ է մեղադրվել եւ նախաքննական մարմինը դիմել է դատարան` նրան կալանավորելու համար, դատարանը բավարարել է միջնորդությունը։ Խափանման միջոցը փոխվել է կալանքի` դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, իսկ նոր մեղադրանքը վերաբերում է իր փաստաբանական գործունեությանը։

Հիշեցնենք` 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հեղինակը նախկին ՀՔԾ քննիչ, այժմ փաստաբան Հրաչյա Մուշեղյանն էր, որը ղեկին էր եղել ոչ սթափ վիճակում։ Այն ժամանակ Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Դեպքի առնչությամբ քննվում էր քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։ Տեւական ժամանակ է՝ քրեական գործը դատարանում է, դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում, սակայն քննությունն առաջ չի գնում։

Հիշեցնենք նաեւ, որ 2022-ին Հրաչյա Մուշեղյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից: Այդ ժամանակ մամուլը գրեց՝ Մուշեղյանի հեռանալու պատճառն ընդդիմության` թափ հավաքող հանրահավաքներն ու հնարավոր իշխանափոխության վտանգն է։ Ի դեպ, Արթուր Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները նրան շփոթել էին դատավորի հետ։ Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր նաեւ Հրաչյա Մուշեղյանը, նրա անունն էր հնչել ձայնագրության մեջ` նրան շփոթել էին դատավորի հետ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image