Քաղաքականություն

Քրեական անցյալով, նորմալ կրթություն ու կառավարման փորձ չունեցող ՔՊ-ական համայնքապետերը

Քրեական անցյալով, նորմալ կրթություն ու կառավարման փորձ չունեցող ՔՊ-ական համայնքապետերը

Հայաստանի 71 համայնքներից 40 համայնքներում գլխավորում են ՔՊ կուսակցությունը ներկայացնող համայնքապետերը,  մյուսները կա՛մ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են, կա՛մ անկուսակցականներ։ 

Ամփոփելով 2025 թվականը կարող ենք ՔՊ-ական համայնքապետերի թոփ տասնյակ կազմել: Նրանցից,  ոմանք հանգիստ վայելում են պաշտոնը, ոմանք էլ՝ կրոնափոխ լինելու ճանապարհին ՔՊ-ին՝ իրենց ուխտը հաստատեցին, ինչպես դա արեց ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած նախկին ՀՀԿ-ական Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը, ով  «ուղտերթի» ամենաուրախ մասնակիցն էր: 
Փաշինյանը համայնքների ղեկավարներ է նշանակել քրեական անցյալով, նորմալ կրթություն ու փորձ չունեցող «արուների»։

Ներկայացնենք մի քանի համայնքների ղեկավարներին,  որոնց հանրությունը դեռ երկար կհիշի

Վերին հորիզոնականում իր «հանգիստն» է վայելում Լոռի Բերդ խոշորացված համայնքի համայնքապետ նախկին ՀՀԿ-ական, այժմ՝ ՔՊ-ական Արայիկ Ներսիսյանը, ով 1996թվականից համայնք է ղեկավարում: Հաջողությամբ կարողանում է հարմարվել ցանկացած իշխանության հետ ու կատարել նրանց կամքը: Նույն կերպ և շատ արագ նա դարձավ մոլի ՔՊ-ական ու հիմա վայելում է իշխող ուժի աջակցությունը: Նշենք, որ  Լոռի Բերդ համայնքը  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ծննդավայրն է: Արայիկ Ներսիսյանը  բավականին հարուստ համայնքապետ է: Ըստ Կոռուպցիայի կանխարգելման կոմիտեի կայքում ներկայացված 2025թ. գույքի և եկամուտների հայտարարագրի՝ միայն Արայիկ Ներսիսյանի անվամբ կա գրանցված 51 անշարժ գույք, որոնցից 39-ը՝ հողամաս, 5-ը՝ բնակարան՝ Ստեփանավան քաղաքում, 2-ական անհատական բնակելի տներ՝ Ստեփանավանում, 2 ավտոտնակ՝ Ստեփանավանում,  1 արտադրական նշանակության շինություն, 2  հասարակական նշանակության շինություններ:  2024թվականին եւս 1 բնակելի տուն է ձեռք բերել Ստեփանավանում: ՔՊ-ական համայնքապետը  հայտարարագրել է նաև 6 տրանսպորտային միջոց՝ որից 3-ը՝ MERCEDES-BENZ մակնիշի մարդատար ավտոմեքենա, 1  FORD բեռնատար եւ 2 FORD մարդատար տրանսպորտի միջոց: 

Բենզալցակայանի նախկին աշխատակից, Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում սեռի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանն էլ իր պաշտոնավարման օրից սկսած  կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով վաճառում է հարազատներին, ծանոթներին: Անգամ վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ Դիլիջան քաղաքից շուկայականից զգալի էժան գնով հող էր վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Վերջերս էլ՝ հողամասի առքուվաճառքի պատճառով Դավիթ Սարգսյանն հայտնվեց ծեծկռտուքի կիզակետում: Ի դեպ, Սարգսյանը կեղծ պատարագների անբաժան մասնակից է: 

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը, ով Շնողի նախկին ՀՀԿ –ական   գյուղապետ էր, պարբերաբար հայտնվում է մամուլի  ուշադրության կենտրոնում, մի շարք աղմկոտ հրապարակումներ կան Ղումաշյանի մասին՝ անտառահատումների, համագյուղացուն ծեծի ենթարկելու, լրագրողի աշխատանքը  խոչընդոտելու հետ կապված:

2019 թվականին նույնիսկ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, և միայն չորս տարի անց՝ երբ արդեն ՔՊ խմբակցության ղեկավարի կարգավիճակ ունեցավ Ղումաշյանը դատարանի վճռով արդարացվել էր՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:                                       Ղումաշյանին չի զիջում նաեւ Սպիտակի սկանդալային համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ մշտապես ծեծուջարդի պատմություններում է հայտնվում քիչ չի, նրա որդին՝ Գոռ Նիկողոսյանը եւս սկանդալի կենտրոնում է: Ինչպես ասում են. պտուղը՝ ծառից հեռու չի ընկնում: Սպիտակի համայնքապետը  համայնքապետարանի միջանցքում քաղաքացու ծեծում եւ անպատիժ մնում, որդին՝ մեկ այլ անձի ծեծում, մեղավոր ճանաչվում ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվում:

Փաշինյանի նշանակած հաջորդ քրեական անցյալով համայնքի ղեկավարը Ասլան Ավետիսյանն է, վերջինս և իր ընտանիքը Արարատում հայտնի համբավ ունեն: Ասլան Ավետիսյանն անցնում էր 2008 թվականի Մարտի 1-ի գործով: Նա Փաշինյանի զինակիցն է, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի ընկերը: Սակայն 2021 թվականի Ասլանյանն արդարացվել է, եւ Փաշինյանն էլ նրան նշանակել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Բացի դա,   Ասլանյանը եւ իր երկու որդիները տարբեր աղմկահարույց գործերով են անցնում: Մամուլը պարբերաբար գրում է Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի սպանության մասին:  Դեռ 1 ամիս առաջ Գյանջիրով Հովհանյանի դուստրը հայտարարեց, որ Արարատի քաղաքապետի որդիները մեղքը ընդունել են, բայց չեն կալանավորվել: Քանի որ առաջիկայում ընտրություններ են, բնականաբար, Փաշինյանը չի պատժի թիմակցին: 

Հանրության հիշողության մեջ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը մնալու է որպես «կոկորդիլոսագետ». «Կոկորդիլոսն իր ամբողջ օրգան համակարգերով մոտ է թռչուններին: Կոկորդիլոսը չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Այսինքն՝ ինչ-որ ժամանակ նրանք թռչել են»: Ահա այս նույն մտքի թռիչքով էլ Սարգսյանը խոպանից հասավ մարզպետի պաշտոնին, ապա դարձավ Վեդիի քաղաքապետ, ով  միլիոնների հասնող պայմանագրեր է կնքել մորեղբոր՝ «Նոյավան» ՍՊԸ-ի հետ: Բացի այս ամենը, Սարգսյանը եկեղեցու դեմ ակտիվ պայքարողներից է: 

Բայց ՔՊ-ական համայնքապետերից գլխավոր հորիզոնականը զբաղեցնում է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը: Իշխանության «սրտի» համայնքապետ Սափեյանը, ով երկու փորձից հետո միայն կարողացավ «գրավել» այդ աթոռը, պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում: Կասկածյալից  համայնքապետ դառնալուց հետո, ըստ մամուլի հրապարակումների, վերջին երեք տարում նա համայնքային բյուջեից միլիոնավոր դրամներ է ուղղել իրեն և իր մերձավորներին պատկանող ընկերություններին, տարբեր տենդերների եւ նախագծերի իրականացման շրջանակներում։ Մարդ, ով իր մասին մոռացնել չի տալիս, մարդ, ով եկեղեցու դեմ ակտիվ պայքարողներից է՝ մերթ եկեղեցու պատերին է մագլցում, մերթ՝ արգելում է հավատավոր մարդկանց մուտքը եկեղեցի:   Հետաքրքիրն այն է, որ Սափեյանն ամեն անգամ մեղք գործելուց հետո, Աստծուց մեղքերի թողություն խնդրելու  փոխարեն իր մոտ է կանչում Թալին հեռուստաընկերության լրագրողին եւ հարցազրույց տալիս, այդ կերպ փորձելով արդարացնել իր արարքները:  Հասկանալի է, որ Սափեյանն իրեն  այսպես պատեպատ է տալիս,  փորձում է հաճոյանալ Փաշինյանին, որպեսզի կոռուպցիոն սխեմաները ջրի երես չելնեն և շարունակի համայնքապետի պաշտոնը զբաղեցնել` բացարձակապես չհամապատասխանելով այդ պաշտոնին:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image