Երբեմն ընդամենը մեկ քայլ է պետք՝ թարմացնելու բիզնես միջավայրը, ձեռք բերելու նոր սարքավորումներ,
ընդլայնելու գործունեությունը կամ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնք կարող են Ձեր բիզնեսը հասցնել նոր
մակարդակի։
Amio Շտապ անգրավ բիզնես վարկը ստեղծված է հենց այդ նպատակով՝ օգնելու Ձեզ իրականացնել բիզնես
ծրագրերը՝ շրջանառու միջոցների համալրումից և հիմնական միջոցների ձեռքբերումից մինչև կապիտալ
ներդրումներ, տարածքի վերանորոգում և ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։
Amio Շտապ վարկի միջոցով կարող եք ստանալ 300,000-ից մինչև 15 միլիոն ՀՀ դրամ ֆինանսավորում, իսկ
արտարժույթով՝ 600 ԱՄՆ դոլարից կամ Եվրոյից մինչև 15 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար՝ առանց բիզնեսի
վայր այցելության և անշարժ գույքի գրավադրման:
Վարկի հաստատումը՝ մինչև 2 աշխատանքային օր:
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 15.5% (փաստացի տոկոսադրույքը՝
17.2-20.3%), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 12% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.2-16.3%), իսկ Եվրոյի դեպքում՝
10.5% (փաստացի տոկոսադրույքը՝ 11.5-14.5%):
Վարկային գծի դեպքում սահմանվել են հետևյալ պայմանները. ՀՀ դրամով՝ 16.5% (փաստացի տոկոսադրույքը՝
18.4-21.5%), ԱՄՆ դոլարով՝ 13% (փաստացի տոկոսադրույքը՝ 14.4-17.4%), Եվրոյով՝ 11.5% (փաստացի
տոկոսադրույքը՝ 12.6-15.7%):
7-12 ամիս ժամկետով վարկավորման դեպքում գործում են հետևյալ պայմանները․
Վարկ․ ՀՀ դրամ՝ 15% (փաստացի՝ 16.6-20.3%), ԱՄՆ դոլար՝ 11.5% (փաստացի՝ 12.6-15.7%),
Եվրո՝ 10.5% (փաստացի՝ 11.5-14.5%):
Վարկային գիծ․ ՀՀ դրամ՝ 16% (փաստացի՝ 17.8-20.9%), ԱՄՆ դոլար՝ 12.5% (փաստացի՝ 13.2-
16.3%), Եվրո՝ 11.5% (փաստացի՝ 12.6-15.7%):
Վարկը հասանելի նաև Գերմանահայկական հիմնադրամի ծրագրով՝ 12.5% անվանական տոկոսադրույքով և առանց
սպասարկման միջնորդավճարի: Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝13.24%:
Լրացրե´ք առցանց հայտը և կատարե´ք Ձեր բիզնեսի հաջորդ վստահ քայլը հենց այսօր։
✉
[email protected] | 010 59 20 20 | ��
amiobank.amԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից