Հասարակություն

Փարաքարում դրոշը խոնարհել են՝ ի հիշատակ Վալոդյա Գրիգորյանի

Փարաքարում դրոշը խոնարհել են՝ ի հիշատակ Վալոդյա Գրիգորյանի

Փարաքարի համայնքապետարանի դիմացի դրոշը խոնարհել են` ի հիշատակ գիշերը սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի։ Քիչ առաջ փորձեցինք խոսել Փարաքարի համայնքապետարանի աշխատակիցների հետ, նրանք չցանկացան զրուցել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վալոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք առգրավվել են։


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image