Քաղաքականություն

Նայելով ձեր աչքերի մեջ

Նայելով ձեր աչքերի մեջ

Մի ՔՊ-շնիկ Ազգային ժողովում հայտարարում էր, որ, նայելով Սեյրան Օհանյանի աչքերի մեջ, բարձրահարկ առանձնատուն կտեսնենք… Ծանր էր լսելը, իհարկե: Ծանր էր մի կողմից այն պատճառով, որ դա ասվում էր Սեյրան Օհանյանի հասցեին, մյուս կողմից՝ որ դա ասում էր մի բոսյակ թուրք՝ արյունոտ բերանով ու ակնաբների մեջ անհանգիստ վազվզող աչքերով: Բայց որ ասում էր՝ նայենք աչքերի մեջ, եկեք նայենք, աչքերի մեջ նայելը վատ բան չէ: Աչքերը չեն ստում:

Սեյրան Օհանյանի աչքերի մեջ նայելով՝ ես տեսնում եմ զինվորական բարձրագույն կրթություն ստացած ռազմական գործչին, խորհրդային բանակի տարբեր զորախմբերում (Արեւելյան Գերմանիայից մինչեւ Անդրկովկասյան ռազմական օկրուգ եւ Ստեփանակերտում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գունդ) հրամանատար- զինվորականին, Արցախյան առաջին պատերազմի հաղթական ճակատամարտերի եւ Շուշիի ազատագրման փառապանծ գործողության մասնակցին… Ծանր վիրավորումից հետո հայոց բանակի շարքերը վերադարձած Արցախի հերոսին եւ հայոց բանակաշինության երախտավորին եմ տեսնում: Արցախի հետ միասին հզոր ու անպարտելի Հայաստան եմ տեսնում, հայրենիքի պաշտպանի եմ տեսնում: Սեյրան Օհանյանի աչքերի միջից ինձ է նայում խաղաղ պայմաններում զոհված հայ զինվորի ճակատը համբուրող եւ անասելի ողբերգություն ապրող հայ զորականը, հայ մարդը…

Սեյրան Օհանյանի աչքերը ոչինչ չեն թաքցնում: Հանցավորության աստիճան ներողամիտ գտնվեց նա 2008թ. մարտի 1-ի «գլավարների» հանդեպ, որոնց անպատասխանատու գործողությունների արդյունքում 10 զոհ ունեցանք: Եվ Սեյրան Օհանյանի բացթողումն է, որ հիմա նրանք՝ այդ «գլավարների» ժառանգները, այսօր իշխանության են Հայաստանում:
Շարունակե՞նք նայել աչքերի մեջ… Դավայ: Արա, ՔՊ, հլա շարվեք՝ Նիկոլից մինչեւ ԱԺ ՔՊ-ական բոսյակ: Դուք չէի՞ք խաղաղ պայմաններում զոհված զինվորի դագաղը պտտացնելով Երեւան բերում: Հա, էն, որ Սեյրան Օհանյանն ընդառաջ եկավ ու կանգնեցրեց ձեր սատանայական «թափորը»: Ձեր աչքերի մեջ դաջված է այդ աղվեսությունը: 15 տղա ողջ-ողջ այրվեց բարաքում… Ո՞ր մեկդ, չեմ ասում որպես բարձրաստիճան զինվորական, այլ որպես մարդ, սրտակցեց այդ զինվորների հարազատներին: Ձեր աչքերում կորսված Արցախն է, մեր 5 հազար զոհերն ու տասնյակ հազարավոր հաշմանդամները, բզկտված Հայաստանի Հանրապետությունը, անպատված ու արհամարհված հայ ժողովուրդը, ձեր աչքերոմ Հայոց մեռնող բանակն է, Հայոց քանդվող դպրոցը, Հայոց վիրավոր եկեղեցին, Հայոց փախչող պատմությունը, լեզուն, գիտությունը, մշակույթը: Ձեր աչքերի միջից ինձ է նայում քոչվորը, օտարի ցեղը, հիշողություն չունեցող կովը, գլխահակ ոչխարը, գիշակեր բորենին:

Շարվեք, շարվեք, աչքերը լեզվի պես ստել չգիտեն… Առնվազն երեքդ՝ Նիկոլ, Արսեն Թորոսյան եւ Տիգրան Ավինյան… Բա մի հատ չտեսնե՞նք, թե քովիդի մասին ինչ են ասում ձեր աչքերը: Լիքը փող է «կորավ եղել», լիքը օգնություններ, սարքավորումներ… 10 հազար մարդ է մահացել քովիդից: Հաշվետվություն էլ չկա: Միակ կենդանի վկան Արմեն Սարգսյանն է, էն էլ, հրեն հա` Լոնդոնում լռված: Ձեր աչքերից երեւում է, որ ձեր տակ լիքը ք.ք կա այս գործով եւ ոչ միայն այս: Նիկոլի խոսնակ, գարդասիլ Արսեն, ֆելդշեր Անո… Էդ ինչո՞ւ հանկարծ խառնվեցիք իրար, երբ մի «ֆեյք» հարթակ հանկարծ խոսեց հայ երեխաների, կանանց ու հաշմանդամների վրա արգելված դեղամիջոցների փորձարկումների մասին:

Թե բա՝ հակակոռուպցիոն պայքար, ապօրինի գույքի բռնագրավում, թե բա՝ գլխավոր դատախազ, ՀՔԾ նորանշանակ անգրագետ նախագահ… Ձեզնից էլ մեծ կոռումպացվածնե՞ր: Կոռուպցիան դարձրել եք օրենքով, թալանը` օրենքով, կողոպուտը` օրենքով, ծեծը` օրենքով, խոշտանգումը` օրենքով, ընտրություն կեղծելը` օրենքով, հովանավորչությունը` օրենքով, մենաշնորհները՝ օրենքով… Չգիտեմ արդեն՝ ձեզ նախկին կոռումպացվածներից ում հետ համեմատեմ: Չիմացողը կասի՝ հեռը ձեզնից, մարդ եք: Բայց երբ խորանում ես՝ ո՞ւր ա ընդեղ մարդ: Քրջոտ, ծակ շալվարներով, փողին կակա ասելով եկաք՝ մի քանի տարում դարձաք միլիոնատերեր: Ո՞նց… Խաչատուր Սուքիասյան, Դուք այս գործի լավագույն մասնագետներից եք, խոսեք, էդ ո՞նց է լինում: Նրանց աչքերի մեջ երեւում է, չէ՞, ամեն ինչ… Հայրենիք ու երկիր են ծախում, հանքերն են հափռում, ժողովրդին են պլոկում, ինչ էլ նախկիններից պոկում՝ իրենցով են անում: Օրենքով: Մենք էլ նրանց աչքերի մեջ համբալ ենք՝ օրենքով համբալ:

ՀԳ. Հայաստանի Հանրապետության դատարանից պահանջում եմ՝ սրանց դատել կարճ ու կոնկրետ՝ աչքերի մեջ նայելով: Ոչ մի թուղթ ու թարազու: Պետական դավաճանություն, որ հանգեցրել է ծանրագույն հետեւանքների՝ սա այն է, ինչ երեւում է նրանց աչքերի մեջ՝ Նիկոլից մինչեւ բոսյակ ՔՊ-շնիկներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image