Հասարակություն

Արթիկում գազանաբար շներ են սպանվել

Արթիկում գազանաբար շներ են սպանվել

Արթիկում շների կրակված մարմիններ են հայտնաբերել։ Կրակոցները հնչել են գիշերով: Մեզ ուղարկված արնաշաղախ դիակների կադրերը հնարավոր չէ սառնասրտորեն դիտել։ Դրանք «Հրապարակին» քիչ առաջ ուղարկեց կենդանասերներից Գոհար Տեր- Անտոնյանը։ «Շներից ցանց են սարքել, փամփուշտները տեղ-տեղ դուրս են եկել շների մարմիններից», - ասում է նա։ Մարմինները հայտնաբերել է Արթիկի ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը։ Նրա ջանքերով Արթիկում թափառող կենդանիների ստերջացման ծրագիր է իրականացվում, սակայն այս քաղաքում գազանությունը կենդանիների նկատմամբ շարունակվում է։ Այն բանից հետո, երբ դեպքի մասին տեղեկացրել են Արթիկի ոստիկանության պետի տեղակալ Գասպարյանին, շների մարմիններն անհետացել են։

Ըստ Գոհար Տեր-Անտոնյանի, սա պատահական չէր կարող լինել։ «Կրակոցները այնքան շատ են եղել, որ ոստիկանները ուղղակի չէին կարող լսած չլինեին դրանք։ Ամենայն հավանականությամբ, նրանք իմացել են, թե ով է եղել կրակողը, եւ իմ ահազանգից հետո զգուշացրել են, որ հանցագործը շների մարմինները վերացնի։Ոստիկանները կոծկում են հանցագործին, առանց հասկանալու, որ այս նույն զենքով նա վաղը նաեւ մարդկանց է կրակելու», - ասում է Գոհար Տեր- Անտոնյանը։ Նա արդեն մասնագիտացել է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի հարցերում։ Նրա ահազանգերով մի քանի վարույթներ կան հարուցված։  Տեր-Անտոնյանի վարկածը հերքում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հայտնեց, որ ոստիկանները գնացել են դեպքի վայր, սակայն շների մարմինները չեն գտել։ «Անհրաժեշտ է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին, որին օրինական ընթացք կտրվի», - ասաց Նարեկ Սարգսյանը։ 

Հ․Գ․ Արթիկում արդեն «բոլոլա» է սկսվել դեպքի շուրջ: Այս կապակցությամբ մի ճշգրտում՝ շների մարմինները գտել է ոչ թե ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը, այլ բնակիչները, որոնք ահազանգել են Ժաննա Ասատրյանին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image