Հասարակություն

Ֆրանսիայի վարչապետը մասնակցել է Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի վարչապետը մասնակցել է Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությանը

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 24-ի առավոտյան միջոցառում է տեղի ունեցել Փարիզի քաղաքապետարանում: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը:

«Առավոտյան քաղաքապետի հետ քաղաքապետարանում Ցեղասպանությանը նվիրված միջոցառում կար: Ամեն տարի նույն ձևով քաղաքապետը հրավիրում է հայ համայնքի ներկայացուցիչներին և քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ, ավագանիներ ներկա էին»,-ասաց ֆրանսահայ գործիչը։

Դրան հաջորդել է Փարիզի հայ առաքելական եկեղեցում անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողակարգը, որից հետո էլ մեծ հանրահավաք՝ գիշերը Փարիզում։ «Հանրահավաքին ներկա էր Ֆրանսիայի ներկայիս վարչապետը՝ Ֆրանսուա Բայրունը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, նախարարներ, պատգամավորներ, մեծ թվով ֆրանսիացի պաշտոնյաներ, տարբեր քաղաքապետներ ու շրջանների ներկայացուցիչներ էին ներկա: Ներկա էին նաև տարբեր համայնքների ներկայացուցիչներ՝ ասորիներ, քուրդեր, կիպրոսցիներ, հույներ, իրենք էլ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին»,-եզրափակեց Փափազյանը:

Արարողությունից հետո տեղի է ունեցել երթ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image