Քաղաքականություն

Ծախսերը կազմել են 22.5 միլիարդ

Ծախսերը կազմել են 22.5 միլիարդ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովում՝ 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է, որ կառավարության ծրագրով նախատեսված 27 միջոցառումներից արդեն իրականացվել է 25-ը։

Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի ծախսերը կազմել են 22.5 մլրդ դրամ, ինչը կազմում է նախատեսված ցուցանիշի շուրջ 96 տոկոսը։ Հարությունյանը նշել է, որ այս արդյունքը մոտ է նախորդ տարվա մակարդակին։

Նա ընդգծել է, որ թերակատարումները կազմել են մոտ 4 տոկոս, սակայն 2024 թվականի համեմատ ծախսերի ընդհանուր ծավալը ավելացել է մոտ 906 մլն դրամով։

Աշխատակազմի ղեկավարը նաև հայտնել է, որ հանրային իրազեկման համար նախատեսված միջոցները ամբողջությամբ՝ 100 տոկոսով, օգտագործվել են և կազմել են 728 մլն դրամ։

Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2025 թվականին «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակում ծախսերը կազմել են 7.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 9 տոկոսով։

Նա նաև նշել է, որ կառավարական առանձնատների պահպանման և սպասարկման համար նախատեսված միջոցները նույնպես ամբողջությամբ՝ 100 տոկոսով, կատարվել են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image