Միջազգային

Հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը

Հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնել է դիտարկել Միացյալ Նահանգների հետ երկխոսության անցկացումը՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի հավաստիացումներից հետո։

Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հրապարակման, Փեզեշկիանը ասել է մասնավորապես, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ կիրառած ծովային բլոկադայի պատճառով Իսլամական Հանրապետությունը հայտնվել է տնտեսական ճգնաժամի եզրին եւ եթե բանակցությունները չշարունակվեն, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալու։

Իրանական Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Խամաթին էլ ասել է, որ երկրում առկա է պարենի եւ դեղորայքի դեֆիցիտի ռիսկ արդեն առաջիկա շաբաթներին։ Այդ ամենը հաշվի առնելով է, որ «Ռահբարը» համաձայնել է ԱՄՆ հետ բանակցությունների անցկացմանը, ընգծելով, որ համաձայնագրին հավանություն կտա, միայն եթե համաձայնագրի պայմաններին համաձայնություն տա Ազգային անվտանգության Բարձրագույն խորհուրդը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image