Մշակույթ

Բուհերում թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից

Բուհերում թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից

«Միջին մասնագիտական կրթական ծրագրերով գերակա համարվող 15 մասնագիտություններով այս տարի միայն առաջին փուլում ընդունվել է 825 դիմորդ, երբ անցյալ տարի առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքում 717 դիմորդ էինք ունեցել, իսկ առաջին տարում 445 դիմորդ էր եղել: Այս դինամիկան վկայում է ծրագրի նկատմամբ դրական հանրային արձագանքի մասին: Գերակա մասնագիտություններով սովորող ուսանողները նաեւ պետք է պատշաճ առաջադիմություն ունենան, որպեսզի առաջին տարվանից հետո շարունակեն ստանալ կրթաթոշակը»,- նոր ուսումնական տարվան ընդառաջ, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որի խոսքով՝ պետության կողմից կոնկրետ ուղղություններով կրթաթոշակի տրամադրումը տվել է իր արդյունքը: 

ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության քննություններն ավարտվել են. անցյալ տարի ավելի քան 14 հազար ուսանող էր գրանցվել համակարգում, այս տարի, միայն առաջին փուլի արդյունքներով, 15 հազարին մոտ ցուցանիշ է գրանցված, իսկ լրացուցիչ փուլի արդյունքները դեռ ամփոփված չեն:

Ինչ վերաբերում է բուհական համակարգում առկա թափուր տեղերին, ապա, ըստ նրա, 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներով բուհերում թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից. այդ տարվա 6 հազար 174 թափուր տեղի համեմատ՝ այս տարի 1174 թափուր տեղ կա: «Մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել բնագիտամաթեմատիկական ոլորտի զարգացմանը, եւ այս տարի գրանցվել է ԲՏՃՄ ուղղությամբ ընդունելության 5% աճ: Ընդհանուր առմամբ՝ այս տարի ընդունվածների 60 %-ը սովորելու է ԲՏՃՄ մասնագիտություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image