Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նիստը։
Նիստին ներկայացել են մի շարք լրատվամիջոցներ, դատարանը նրանից հետաքրքրվեց` դեմ չէ՞ որ տեսանկարահանվի նիստը, նստած տեղից պատասխանեց` ոչ։ Դատարանն ասաց` կանգնած են պատասխանում, ապա ավելացրեց` գիտի, որ վիրահատություն է տարել։
Նախկին պաշտոնյան արձագանքեց` կանգնած կարող է պատասխանել։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց․ դատարանի որոշմամբ նրան տնային կալանք սահմանվեց, իսկ հուլիսի վերջին արդեն, դատարանի որոշմամբ, տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության։ Հակակոռուպցիոն դատարանից մեզ հայտնել էին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացվել են դատարան։