Մարդը չունի տարրական գիտելիքներ, որոնք ունենում են հանրակրթական դպրոցը միջակ գնահատականներով ավարտածները։ Եթե ունենար, կիմանար, որ ոչ մի պետության ղեկավար չի միջամտում իրավապահ համակարգի գործերին, գոնե՝ բացահայտորեն։ Կարող է թաքուն իր մոտ կանչել գլխավոր դատախազին, գոռալ. «Ախչի, քեզ ասում եմ՝ արագ մի պատրվակ գտի, կալանավորի Տաշիր Սամոյին, թե չէ՝ կհանեմ, փողոց կշպրտեմ»։ Ու այդ «ախչին», արցունքն աչքերին, կգնա դատախազություն, կհանձնարարի ենթականերին` մի բան գտնել, «թե չէ հաջորդ ձերբակալվողը կարող եմ ես լինել»։ Մարդը կյանքում Սահմանադրություն չի բացել եւ չգիտի, որ, հին ժամանակներից սկսած, բոլոր նորմալ պետությունների սահմանադրությունների հիմքում դրված է իշխանության ճյուղերի` օրենսդիր, գործադիր, դատական, տարանջատման սկզբունքը։ Ճիշտ է՝ ինքն ի պաշտոնե բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելու իրավունք ունի, բայց դատարանի, քննչականների, դատախազության գործին միջամտելու իրավունք չունի` դա քրեորեն պատժելի արարք է: Չգիտի, որ սահմանադրական անխախտ դրույթներից են. «Պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով», «Յուրաքանչյուր ոք ունի մասնավոր կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք», «ՀՀ-ում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը... կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը», «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», «ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է», «Մարդու արժանապատվությունն անխախտելի է» եւ այլն: Մարդ, որն ամեն Աստծո օր Սահմանադրություն է խախտում, ուրիշներին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու եւ Եկեղեցու կանոնագիրքը խախտելու մեջ:
Քաղաքականություն
Կարդա, կրթվի
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…
Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...
×
❮
❯