Մեդիա կենտրոնում հրավիրվել է քննարկում «Ի՞նչն է խանգարում լավ Ընտրական օրենսգրքին ապահովել ժողովրդավարական ընտրություններ» խորագրով։ Քննարկման բանախոսներն են «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադի տնօրեն Սոնա Այվազյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
2026թ․ հունիսի 7-ին սպասվում են ՀՀ ԱԺ ընտրությունները։
«Անկախ դիտորդ» դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը մտավախություններ են հնչեցնում, հայտարարելով, որ այսօր ընտրական համակարգը շարունակում է բախվել նոր սպառնալիքների։