Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր 123 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Ռուսաստանի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՝ հունիսի 4-ի ժամը 20.00-ից մինչև հունիսի 5-ի ժամը 7.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից վնասազերծվել և ոչնչացվել են 123 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Ղրիմի և Ազովի ու Սև ծովերի վրա:
Ռուսաստանի մայրաքաղաքի ղեկավար Սերգեյ Սոբյանինն էլ «Մաքս» հարթակի ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող երեք անօդաչու թռչող սարք։