Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Բորիս Արզումանյանի սպանությունից

Նոր մանրամասներ՝ Բորիս Արզումանյանի սպանությունից

Նոր Նորքում վրաերթի արդյունքում ծեծկռտուքի, ապա սպանության գործով մեկ անձ կալանավորվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել,  որի ընթացքում մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, ենթադրաբար, դիտավորյալ վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից մեկին` Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Իրավապահները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է: Լուրեր կան, որ մի քանի անգամ մեքենան վարել են կենդանի մարդու վրայով, ինչից նա մահացել է: Իսկ մինչ այդ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք։ Վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։

ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցեցին, որ Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված (Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը) , 155-րդ հոդվածի 1-ին մաս (սպանությունը)) երկու անձի նկատմամբ: Մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Մամուլում գրվել է, որ Երևանի Նոր Նորքում սպանված Բորիս Արզումանյանը եղել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image