ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը տնային կալանքը փոխվել է, ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը։ Տեղեկությունը «Հրապարակ»-ին հաստատեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հակակոռուպցիոն դատարանից հայտնեցին, որ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոցի փոփոխության համար հիմք են հանդիսացել առողջությանը վերաբերող փաստաթղթերը, որոնք ներկայացվել են դատարան։
Խաչատրյանը նշեց, որ իր գործընկեր Երեմ Սարգսյանը որոշման վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ։
Հիշեցնենք` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։
Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։