Ասում են` ինչո՞ւ է Ալիեւը Սեւանը Գյոյչա կոչում, մի կարկառուն ՔՊ-ական պատասխանում է՝ ներքին աուդիտորիայի համար է անում․ ադրբեջանցիներին է ուղղված: Հարց է ծագում` իսկ դուք ներքին աուդիտորիա չունե՞ք։ Դուք ձեր ներքին աուդիտորիային սիրաշահելու, նրա ազգային արժանապատվությունը շոյելու, նրա առաջ պատիվ ու թասիբ ունեցող իշխանություն երեւալու խնդիր չունե՞ք: ՔՊ առաջնորդն ավելի հեռուն է գնում, ասում է` բա դուք էլ ամբողջ օրը Արցախ-Արցախ եք ասում, «խեղճ ադրբեջանցիները» ո՞նց դիմանան` եթե դուք Արցախ եք ասում, նրանք էլ պետք է Գյոյչա ու Բասարգեչար ասեն: Էստեղ դժվար է չհայհոյել, բայց փորձենք քաղաքակիրթ ճանապարհով տարրական բաներ չհասկացող այս ազգակործաններին մի քանի բան բացատրել: Բասարգեչար երբեմն հայերն էլ են ասում, մանավանդ` տարեցները: Առհասարակ` մեր լեզվում լիքը ադրբեջանա-թուրք-պարսկական տերմիններ ու բառեր կան, ինչպես եւ թուրք-ադրբեջանական բառապաշարում լիքը հայկական բառեր կան․ իրար կողքի ապրող ժողովուրդները սովորաբար լեզվական փոխանակումներ են անում: Ասենք, ֆրանսիացիների, գերմանացիների, իտալացիների լեքսիկոնում էլ անհաշիվ փոխառություններ կան, բայց ոչ մեկը չի մտածում, որ բառերի ու տեղանունների նույնականությունը զավթողական քաղաքականության, մեկը մյուսին ոչնչացնելու մտադրությունների ապացույց է: Ադրբեջանի պարագայում «Գյոյչան» համակցված է բազում այլ դրսեւորումներով, որոնք վկայում են այդ երկրի ագրեսիվ, հակահայկական մտադրությունների մասին: Ինչ վերաբերում է Արցախ տեղանունը կիրառելուն: Որ դու եւ քո կիրթ «յոլդաշը» երկինք էլ թռչեք, իջնեք գետնին, միեւնույն է` Արցախը հայկական է, հայերն այնտեղ բնակվել են անհիշելի ժամանակներից, եւ ոչ մի թուրք զավթիչ կամ հայի դավաճան չի կարող դա փոխել:
Քաղաքականություն
Լեզուն եւ լեզվին տալը
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯