Ոստիկանները բերման են ենթարկում Քննչական կոմիտեի մոտ կանգնած մարդկանց։Մեր աչքի առաջ խաղաղ կանգնած երիտասարդ մի տղայի բերման ենթարկեցին, մի քանի րոպե առաջ էլ մի երիտասարդի բերման ենթարկեցին։ Այս պահին կարմիր բերետավորներն են առաջին գիծ դուրս գալիս։
Հենց նոր կարմիր բերետավորները ծեծելով բերման ենթարկեցին երիտասարդներից մեկին, որը օրենքով արգելված ոչ մի քայլ չէր կատարել։ Իրավիճակը ոստիկանները արհեստականորեն լարման են տանում։