Նավթը գլոբալ հումքային բորսայական հարթակներում նորից էժանանում է։ Համաձայն բորսայական սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մեկ բարելի գինը նվազել է 0,74 դոլարով եւ կազմում է 88,48 դոլար։
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների մեկ բարելի գինը նվազել է 0,41 դոլարով եւ կազմում է 82,82 դոլար։ Վերլուծաբանները կարծում են, որ գնային տատանումները կապված են Մերձավոր Արեւելքում իրավիճակի լարվածության եւ հետագա անորոշության հետ։