Հասարակություն

45-ամյա կնոջ դի են հայտնաբերել ձորակում

45-ամյա կնոջ դի են հայտնաբերել ձորակում

Թալինում երեկ՝ նոյեմբերի 18-ին ձորակում՝ առվակի մեջ մահացած կնոջ դի են հայտնաբերել: «Հրապարակը» տեղեկությունը փորձեց ճշտել ՆԳՆ-ից: Արդյոք ճիշտ է, որ երեկ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի ձորում կնոջ են սպանել մեր հարցին, ասաց, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 20․18-ին Թալինի շտապօգնության բժշկից հաղորդում է ստացվել, կանչով մեկնել են Արտենի գյուղ, որտեղ ձորի մեջ հայտնաբերել են նույն գյուղի 45-ամյա բնակչուհու դիակը…

«Մահացած հայտնաբերված կնոջ որդին հայտնել է, որ ինքն է մորը հայտնաբերել առվի մեջ մահացած վիճակում: Հանելով ջրից զանգահարել է շտապօգնություն։ Ոստիկանության Թալինի բաժնից մեկնած խումբը, ՊԾ կարգախումբը և Թալինի քննչական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16։00-ի սահմաններում կինը դաշտից եկել է գյուղի ուղղությամբ, իսկ ամուսինը անասունները քշել է դեպի գյուղ, վերադառնալուց հետո նկատել է, որ կինը չի եկել։ Վերադարձել են նույն վայր և հայտնաբերել կնոջը ձորակում, առվակի մեջ մահացած վիճակում»,-ասացին ՆԳՆ-ից:

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ՔԿ Թալինի քննչական բաժին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image