Այլ

Ոստիկանների գործողության արդյունքում հայտնաբերվել է

Ոստիկանների գործողության արդյունքում հայտնաբերվել է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Երևանի պարեկների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Հուլիսի 8-ին՝ ժամը 16․50-ին, մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի և Շիրակի փողոցի խաչմերուկում, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով իրավապահները ձերբակալեցին և իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին Նոր Նորքի բնակիչ 31-ամյա մի տղամարդու։

Զննությամբ մեքենայում հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որում կար 10 կիլոգրամ մարիխուանա և մեկ կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին։ Տղամարդն ընդունեց, որ թմրամիջոցները ձեռք են բերվել իրացման նպատակով։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ իրավապահները նույն օրը ձերբակալեցին նաև Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, որի ուղղորդմամբ էր 31-ամյա տղամարդը վերցրել թմրամիջոցները։

Երկուսն էլ ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image