Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր է դարձել:
Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ:
Հայաստանի հավաքականը տնային առաջնությունն անցկացրել է առանց պարտության: