Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է հեռանալ ակումբից՝ առաջիկա ամռանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Համաձայն հաղորդման, ներկայումս ակումբում Գվարդիոլայի ապագայի հարցով դեռեւս անորոշություն է։ Վերջնական որոշում կկայացվի սեզոնի վերջին։ Եթե իսպանացի մասնագետը փոխի նախնական որոշումը եւ մնա ակումբում, ապա դժվար թե նրա հետ մինչեւ 27 թվականը ունեցած պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվի։
Հիշեցնեք, որ «Մանչեսթեր Սիթին» ներկայումս երկրորդ տեղն է զբաղեցնում Անգլիայի ֆուտբոլային առաջնության մրցաշարային աղյուսակում։ 24 հանդիպումների արդյունքում նա ունի 47 միավոր։ Հիշեցնենք, նաեւ, որ 55-ամյա Գվարդիոլան ակումբը գլխավորում է 2016 թվականից։