Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում, որտեղ հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, հնչեց ԱԱԾ մեկուսարանում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ իր իսկ ձայնով՝ պատրաստված արհեստական բանականությամբ։
Ուղերձում Ղուկասյանը քաղաքացիներին կոչ արեց առաջիկա ընտրություններում աջակցել «Ուժեղ Հայաստան» դաշինքին և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Նա ընդգծեց ազգային միասնության, ինքնիշխանության պահպանման և ընդդիմադիր ուժերի համախմբման կարևորությունը՝ նշելով, որ երկրի համար վճռորոշ պահին անհրաժեշտ է համատեղ ուժերով պաշտպանել պետականությունն ու ազգային արժեքները։ Ղուկասյանը կոչ արեց՝ ոտքի կանգնել գնալ ընտրության։