Ժամանց

Ով կարող է լինել Ծառուկյանի շեֆ-խոհարարը

Ով կարող է լինել Ծառուկյանի շեֆ-խոհարարը

UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկ Arman Tsarukyan-ը կատակով անդրադարձել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Alexander Volkanovski-ին։

Հայ մարզիկը հեգնական մեկնաբանություն է արել ավստրալացի մարտիկի խոհարարական հետաքրքրությունների վերաբերյալ, քանի որ Վոլկանովսկին հաճախ է սոցիալական ցանցերում հրապարակում խոհարարության մասին տեսանյութեր։

Խոսելով նրանց միջև հնարավոր մենամարտի մասին՝ Ծառուկյանը նշել է, որ հաղթանակից հետո պատրաստ է Վոլկանովսկուն աշխատանքի ընդունել որպես իր անձնական շեֆ-խոհարար։

«Ես կհաղթեմ Վոլկին, հետո էլ նրան կվարձեմ որպես իմ շեֆ-խոհարար։ Երբ ես հաղթեմ նրան, նա ստիպված կլինի ավարտել կարիերան և զբաղվել այլ գործով։ Իսկ ես կարող եմ նրան լավ վճարել»,– ասել է Ծառուկյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image