Հասարակություն

Երբ Փաշինյանը դիսկոտեկ էր անում, Գյումրիում աղոթք ու ազգային երգ էր

Երբ Փաշինյանը դիսկոտեկ էր անում, Գյումրիում աղոթք ու ազգային երգ էր

Երեկ երեկոյան, մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիսկոտեկ էր կազմակերպել, գրեթե նույն ժամին Գյումրու Յոթ Վերք եկեղեցում միանգամայն այլ մթնոլորտ էր տիրում։ Թեմի հոգևոր դասը, հավատացյալներն ու երիտասարդները աննախադեպ շուքով, ազգային երգ ու պարով մեկնարկեցին Սուրբ Սարգսի տոնը։ Միջոցառման առանցքում Շիրակի թեմի առաջնորդ, կալանավորված Միքայել Սրբազանի պատգամն էր։

«2012 թվականի Մեծ Պահքի օրերն էին։ Մի անգամ Միքայել սրբազանի հետ զրույցի ընթացքում, երբ հարցրեցի՝ ինչն ավելի երջանիկ կդարձնի Ձեզ, նա պատասխանեց, որ իրեն ավելի երջանիկ կզգար, եթե բոլոր տոները նշվեին ոչ միայն եկեղեցական կարգով, այլ նաև համեմված լինեին ժողովրդական ավանդույթներով»,– հիշում է թեմի հավատացյալներից Աբրասիմ Աթոյանը։Երեկոյան Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում նախ տեղի ունեցավ ժամերգություն, ապա երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ՝ աստվածաշնչյան մաղթանքներով համեմված։ Դրանից հետո արդեն եկեղեցու բակում հնչեցին ավանդական երգն ու երաժշտությունը՝ Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ։
Ուշագրավ է, որ Արարատյան թեմում նման մեծ ոգևորություն չէր նկատվում։ Նշենք նաև, որ այսօր Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիր է բերվել Սուրբ Սարգիս Զորավարի աջ մասունքարանը, և մատուցվել է սուրբ պատարագ։ Պատարագիչն է եղել Օհանավանի հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների տոնը։Այս տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատվել է որպես երիտասարդների օրհնության օր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image