ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը վաճառքի է հանել իր նկարած կտավները 54 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը։ Համաձայն հոդվածի, գինը ներառում է նաեւ տեսակապով Հանթերի հետ զրույցի հնարավորությունը, որի ընթացքում նա պատմելու է թե ինչպես է նկարել հաճախորդի կողմից գնված տվյալ կտավը։
Հանթերը այս տարվա մայիսից սկսել էր մեդիաարշավ եւ արդեն 335 հազար բաժանորդ է հավաքել «Ինստագրամում», որտեղ նկարագրել է իրեն որպես նկարիչ եւ գրող։ NYP-ն նաեւ հայտնել էր, որ Հանթեր Բայդենը թաքնվում է Կալիֆորնիայում, քանի որ ունի ավելի քան քսան միլիոն դոլարի պարտքեր։ Մասնավորապես՝ 17 միլիոն նա պարտք է Վաշինգտոնում գործող իրավաբանների թիմին, հինգ միլիոն դոլար՝ իր նախկին կողմնակից եւ գործարար Քեւին Մորիսին եւ մեկ միլիոն դոլար՝ արտ-դիլերի, որի անունը չի նշվում։ Newsmax-ն էլ հայտնում է, որ Հանթերը ներկայումս աշխատանք է գտել Հարավային Կալիֆորնիայի թմրակախվածությունից վերականգնման կենտրոններից մեկում։