Հասարակություն

Իրենց կոչմանն արժանի

Իրենց կոչմանն արժանի

Յուրաքանչյուրս կյանքում կամա թե ակամա կարիք ենք ունենում դիմելու բժշկի՝ հույս ունենալով վերջինիս կողմից ստանալու ամենակարևորը՝ առողջությունը: Տարիներ առաջ որդուս մի քանի անհաջող վիրահատություններից հետո ուրախությունս փոխվում էր հիասթափության, հանգստությունս՝ տագնապի: Բժիշկ Սերգեյ Բաբլոյանին դիմեցինք՝ ձեռքում ունենալով ամենաթանկարժեք դեղամիջոցը՝ բժշկի հանդեպ հավատը: Որդուս կյանքի քսանմեկերորդ տարում հերթական վիրահատական միջամտության առաջին փուլը  ըստ բժիշկների անցավ բարեհաջող: Վիրահատությունից հետո վիրաբուժական գծով փոխտնօրեն Սերգեյ Բաբլոյանը և դոցենտ, ուրո-վիրաբուժության ծառայության ղեկավար Սահակ Առաքելյանը մանրամասն բացատրեցին, թե ինչպիսի վիրահատական միջամտություններ են կատարել:  Այժմ մայրական սրտի անսահման երախտիքով ասում  եմ  շնորհակալություն Ձեզ՝ Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու, որդուս՝ կյանքի հանդեպ հույսն ու հավատը վերադարձնելու համար:  

Շնորհակալություն Ձեր ճանաչողական տաղանդի, զարմանահրաշ վարպետության և մարդկային բարձր ու անգնահատելի արժեքների համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ուրո-վիրաբուժական բաժանմունքի ողջ անձնակազմին: «Արաբկիր» ԲԿ-ին հրաժեշտ եմ տալիս երախտիքի ու շնորհակալության այն անմեկնելի զգացումով, որ առջևում դեռ մեկ վիրահատություն էլ սպասվում է, սակայն բժշկության ու մարդկային բարձր հատկանիշների զուգորդումը հնարավոր կդարձնեն որդուս լիարժեք ապաքինումը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image