Սպորտ

Ամենաբարձր վճարվող ֆուտբոլային մարզիչը

Ամենաբարձր վճարվող ֆուտբոլային մարզիչը

Բրազիլիայի ֆուտբոլային Կոնֆեդերացիայի ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր կնքել Կարլո Անչելոտիի հետ, որով նա կդառնա ամենաթանկ վճարվող ազգային հավաքականի մարզիչն աշխարհում։ Համաձայն միջազգային սպորտային մամուլում տեղ գտած տեղեկությունների, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 40 միլիոն եվրո։

Ընթացիկ պայմանագիրը ներառում է նաեւ 5 միլիոն եվրոյի բոնուս, եթե հավաքականը հաղթի այս տարի կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը։ Անչելոտին, հիշեցնենք, որ բրազիլական հավաքականը մարզում է 25 թվականի մայիսից։ Նա նաեւ գլխավորել է իտալալական «Միլանը», Մադրիդի «Ռեալը», թուրինյան «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, մյունխենյան «Բավարիան», «Էվերտոնը» եւ «Նապոլին»։

Լրահոս

Ամենաընթերցված

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Լֆիկը խիստ պայմաններ է դրել

Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...

×
Gallery Image