Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխավորող թեկնածուների մասնակցությամբ մեծ բանավեճը։ Մենք փորձեցինք պարզել, թե քաղաքական որ ուժերի ներկայացուցիչներ են բանավեճին ներկայանալու։
«Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին համար Գագիկ Ծառուկյանը, «Ռեֆորմիստների» առաջին համար Վաղարշակ Հարությունյանը չեն մասնակցելու բանավեճին։
Բանավեճին մասնակցելու են հետևյալ ուժերը․
02 - «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - Սպարտակ Կյուրեղյան,
03 - «Ուժեղ Հայաստան» դաշինք - Նարեկ Կարապետյան
04 - Հայաստանի շնորհապետական կուսակցություն - Գուրգեն Սիմոնյան,
05 - «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - Հայկ Մարության,
06 - «Միասնության թևեր» կուսակցություն - Արման Թաթոյան,
08 - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Գևորգ Կարապետյան,
09 - «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - Արտակ Սարգսյան,
10 - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - Լևոն Զուրաբյան,
11 - «Հանրապետություն» կուսակցություն - Արամ Սարգսյան,
12 - Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն - Լևոն Շիրինյան,
14 - «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Սուրեն Պետրոյան,
15 - «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն - Լևոն Բաղդասարյան,
16 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան,
18 - «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն - Արման Բաբաջանյան,
19 - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Էդմոն Մարուքյան։
Նշենք, որ բանավեճը տեղի է ունենալու ուղիղ եթերում, ժամը 21։30։