Հասարակություն

Նիկոլի վկաներից ոչ մեկը չի եղել, քահանան էլ Վեհափառի անունը չի զեղչել

Նիկոլի վկաներից ոչ մեկը չի եղել, քահանան էլ Վեհափառի անունը չի զեղչել

Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանի շրջիկ թափառախումբը Չարենցավանում էր: Սուրբ Փրկիչ եկեղեցում հավաքվել էին Երևանից և հանրապետության այլ բնակավայրերից եկած քաղաքացիներ, որոնք մեզ վստահեցնում էին, որ ամեն կիրակի իրենք այս եկեղեցի են գալիս, որ առանց պատարագի կյանք չունեն և հատկապես Չարենցավանի եկեղեցում են միշտ մասնակցում կիրակնօրյա պատարագներին: Եվ իրենց այնտեղ լինելը Փաշինյանի այցի հետ բացարձակ կապ չունի:

Չարենցավանի բնակիչ Գագիկ Գաբրիելյանը, ում այդ օրը ոստիկանները առևանգել էին, որ ակցիա չանի և միայն օրվա վերջին էին ոստիկանությունից բաց թողել, այսօր պատարագի էր մասնակցում Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում: Ըստ նրա՝ եկեղեցում մատների վրա հաշված հավատացյալներ էին հավաքվել, իսկ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Համազասպը պարտարագի ժամանակ Կաթողիկոսի անունը չի զեղչել` կանոնական պատարագ է տվել. «Ստախոս, խաբեբա ՔՊ-ի խմբակի հերթական ապացույցը, որ սրանց նպատակը` շարունակել պառակտել ժողովրդին և պղծել մեր եկեղեցիները։ Ոչ մի Նիկոլի վկա հավատացյալ ներկա չէր պատարագին, որոնք պնդում էին, որ ամեն կիրակի ներկա են պատարագին։ Թափառաշրջիկ ՔՊ խմբակը սրընթաց սլանում է դեպի երկինք։ «Տղերք մեր վերջն եկելա»,- ասում էր սթափ վիճակում գտնվող միակ ՔՊ-ական պաշտոնյան»,- գրել է Գագիկ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ այս պահին քրեական գործ կա հարուցված, քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու համար. «Ճիշտ է` մեզ բաց են թողել, բայց գործ կա հարուցած, հոդվածը մնացել է: Նրանցից ամեն բան հեռու չի, չի բացառվում հետո էլ այդ շինծու քրեական գործը մեկ այլ ձեւով մեր դեմ օգտագործեն»,-մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Գաբրիելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image