Այս օրերին, երբ ՔՊ-շնիկ մեծուփոքր պաշտոնյաները Գյումրի գնալ-գալը դարձրել են ջուր խմելու պես մի բան, Փաշինյանի աշխատակազմի թիվ մեկ պանիկյոր, քաղաքական ցեխարձակումների գծով չեմպիոն Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջով է մասնակցում Գյումրու ավագանու ընտրություններին: Դժվար չէ հասկանալ` ինչու, դժվար չէ հասկանալ ՀՀ իշխանությունների՝ ՏԻՄ ընտրություններից եկող վախերը: Իրենց Սարիկի գործերը կամ վատ են, կամ` այնքան վատ, որ Նիկոլի անձնական քարոզչամեքենան է արդեն խոդի ընկել և հեռահար հարվածներ հասցնում հակառակորդի՝ այս դեպքում Վարդան Ղուկասյանի դիրքերին: ՀՀ իշխանությունները, ասացեք խնդրեմ, խիստ հուզվել են՝ տեսնելով Վարդան Ղուկասյանի հանրային հանդիպումների մարդաշատությունը: Իրենց Սարիկը, հազիվ մի քանի ՔՊ-շնիկ հետևից գցաց, մայլից մայլա է գնում, մինչդեռ Վարդան Ղուկասյանը որտեղ կանգնում՝ շուրջը լիքը գյումրեցի է հավաքվում: Գոնե ասած չլինեին՝ մեր Սարիկը… Ու հիմա եթե Սարիկը պարտվի, դա կնշանակի որ իրենք են պարտվել՝ Նիկոլից մինչև Տարոն Չախոյան:
Ահա այս զգացումով էլ Տարոն Չախոյանն իր կենսագրության մեջ առաջին անգամ անդրադարձել է Վարդան Ղուկասյանին՝ վերջինիս անվանելով «Գյումրիում սովետական բարքեր քարոզող տավարապետ»: Սա անշուշտ վիրավորանք է և ես շատ կզարմանամ, եթե Վարդան Ղուկկասյանն ու նրա աջակից գյումրեցիները դատի չտան Չախոյանին: Հասկանալի է՝ նախընտրական կրքեր կան, լարված մթնոլորտ է, բայց մի՞թե դա Չախոյանին իրավունք է տալիս վիրավորել քաղաքապետի թեկնածուին ու նրա ընտրող հազարավոր գյումրեցիներին:
Ի՞նչ է նշանակում՝ «տավարապետ», պարոն Չախոյան: Տո ամենամեծ «տավարը» դու ես, ամենամեծ «տավարապետն» էլ քո անձնական Նիկոլը: Հասկացա՞ր: Եթե ոչ, ապա քեզ դատարանում կհասկացնեն այդ հասարակ բանը:
Սա դեռ բոլորը չէ: Չախոյանը Վարդան Ղուկասյանին նաև մեղադրել է Հայաստանի անկախության դեմ քարոզչություն տանելու մեջ: Էն Չախոյանը, որ Հայաստանի անկախության արշալույսին միկոճականի շալվար էր հագնում ու քիթն էլ չէր կարողանում ինքնուրույն սրբել, Վարդան Ղուկասյանին դատապարտել է աղետի գոտի դարձած Գյումրու թալանի մեջ (ականջդ կանչի Անդրանիկ Քոչարյան), մեղադրում է Հայաստանի անկախության դեմ քարոզչություն անելու մեջ: Պատճառն էլ այն է, որ Վարդան Ղուկասյանը, դիմելով գյումրեցիներին, ջերմությամբ է հիշել կոմունիստների՝ Գյումրին ավերակներից վեր բարձրացնելու նրանց առաջին քայլերը:
Ես ավելի քան վստահ եմ, որ Վարդան Ղուկասյանն ամենամոտ օրերին Չախոյանի պատասխանը կտա: Թե բա՝ անեկդոտի հերոս կոմսոմոլ… Այ տղա, նիկոլովդ հանդերձ անեկդոտի հերոս եք, Հեյդար Ալիևի որդու պիոներիան եք՝ Վարդան Ղուկասյանի՞ն եք ասում անեկդոտի հերոս: Թե՞ դուք ընկեր Մարգո չունեք` ի դեմս Աննա Հակոբյանի, որ, ականջներիցդ բռնած, ձեր կրթությամբ զբաղվի: