Միջազգային

Իրանը հակառակորդներին զգուշացնում է՝ հեռացեք մեր սահմաններից

Իրանը հակառակորդներին զգուշացնում է՝ հեռացեք մեր սահմաններից

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա զինվորականներին խորհուրդ է տվել լքել երկրի սահմանների մերձակա տարածքները, որպեսզի պատահական միջադեպերի կամ խաչաձև կրակի զոհ չդառնան։ Այդ մասին նա գրել է X –ի միկրոբլոգում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, Իրանը ամերիկյան ուղղաթիռ է խոցել Հորմուզի նեղուցի մոտակայքում, իսկ ԱՄՆ-Ն պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը:

«Մեր տարածքի անմիջական հարևանությամբ գտնվող օտարերկրյա ուժերը մշտապես վտանգի տակ են իրենց իսկ մարդկային սխալների, պատահական միջադեպերի կամ հնարավոր խաչաձև կրակի մեջ հայտնվելու պատճառով։ Ռիսկերը նվազեցնելու լավագույն լուծումն այն է, որ նրանք հեռանան։ Մենք նախընտրում ենք դիվանագիտության լեզուն, սակայն տիրապետում ենք նաև այլ լեզուների»,– գրել է Իրանի գլխավոր դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր չէ․ այն ընդհանուր է Իրանի և Օմանի միջև և գտնվում է ԱՄՆ–ի ափերից հազարավոր մղոններ հեռու։

Արաղչին շեշտել է, որ ծովային սահմանները միանգամայն հստակ են․ «Մեր հզոր զինված ուժերը մշտապես բարձր պատրաստականության վիճակում են Իրանի օդային, ցամաքային կամ ջրային տարածքների ցանկացած խախտման դեպքում արձագանքելու համար»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image