Քաղաքականություն

Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու

Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու

Սահմանադրական դատարան է դիմել ԱԺ ընտրություններին մասնակցած 7 ուժ, որոնք միասին հավաքել են ձայների 43,5%-ը: ՍԴ չդիմած առնվազն 4 ուժ էլ ( ընդհանուր ավելի քան 2,5% քվեով) նույնպես հրապարակայնորեն կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքների օրինականությունը։

Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցած ուժերի մեծամասնությունը՝ անկախ իրենց միջև առկա բազմաթիվ հակասություններից, եկել է նույն եզրակացության․ հրապարակված արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։
Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կկայացնի Սահմանադրական դատարանը, ինչ արձանագրումներ կանի, մեկ փաստ արդեն անժխտելի է․ հասարակության առվնազն կեսն ունի և ունենալու է խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Այս ամենն առաջացրել է վստահության ճգնաժամ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ։

Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image