Միջազգային

Ադրբեջանից մեծ ծավալի ձուկ ու ձկնամթերք են ներկրել

Ադրբեջանից մեծ ծավալի ձուկ ու ձկնամթերք են ներկրել

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Վրաստանն Ադրբեջանից 78 տոննա սառեցված ձուկ ու ձկնամթերք է ներկրել։ Ներմուծման ընդհանուր արժեքը կազմում է 300 հազար դոլար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Անցյալ տարվա համեմատությամբ՝ ցուցանիշն ավելացել է 9 անգամ։ Ընդհանուր առմամբ Վրաստանն այս տարվա առաջին կիսամյակին ներկրել է 8661 տոննա ձուկ եւ ձկնամթերք, որի ընդհանուր արժեքը կազմում է 29 միլիոն դոլար։ Ուշագրավն այն է, որ Հայաստանից այս ապրանքատեսականու մատակարարումներ չեն եղել։ Հայաստանից Վրաստան մատակարարվել է 5076 կգ թարմ ձուկ՝ 22 900 դոլար ընդհանուր արժեքով։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image