Հասարակություն

Որոշել է Վեհափառը, «պատասխան» են տալիս սրբազանները

Որոշել է Վեհափառը, «պատասխան» են տալիս սրբազանները

Հունվարի 31-ին հայտնի դարձավ, որ մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել Մայր Աթոռի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, իսկ այդ դատական ակտը վերաբերում է Գևորգ եպիսկոպոս Սարոյանին` Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին, որը նաև օրեր առաջ կարգալույծ հռչակվեց Վեհափառի տնօրինությամբ։ Հունվարի 29-ին Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները, ինչպես նաև տեր Մովսես քահանան, ով Հոգեւոր խորհրդի նիստերի քարտուղարն է: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Տարօրինակ է, որ այս քրեական գործով մեղադրանք չի առաջադրվել եւ խափանման միջոց չի ընտրվել Վեհափառի նկատմամբ, որն այս դատական ակտի կատարման միակ սուբյեկտն է` նրա հրամանով է պաշտոնից ազատվել Գեւորգ Սարոյանը: Մեղադրանք չի առաջադրվել նաև Հոգևոր խորհրդի մյուս անդամների նկատմամբ, որոնք հոգևորականներ չեն, ինչը ապացուցում է, որ խնդիրը 6 եպիսկոպոսների ելքը երկրից փակելն է, որ նրանք չկարողանան մասնակցել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովին:
 
Փորձեցինք տարբեր աղբյուրներից ճշտել՝ այս քրվարույթով որեւէ կերպ ներգրավվա՞ծ է Վեհափառը, ասացին՝ ոչ, նրա անունն այս գործով մինչ այս պահը չի շոշափվում։ Դիմեցինք Գլխավոր դատախազություն`արդյոք Վեհափառ Հայրապետյանն անցնո՞ւմ է վերը նշված գործով, մեզանից գրավոր հարցում պահանջեցին։

Գևորգ սրբազանն իրեն թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելուց հետո, հիշեցնենք, այդ որոշումը վիճարկել էր դատական կարգով, դատարանը՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ որոշել էր մինչեւ հայցը բավարարելը կամ մերժելը, հայցի ապահովման միջոց կիրառել` պարտադրել էր Վեհափառին նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, և Մայր Աթոռի այս եպիսկոպոսները, որոնք Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ են, մեղադրվում են այդ ակտը չկատարելու, դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար: Ի դեպ, նշենք, որ դատավոր Հովհաննիսյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, եւ, ըստ ամենայնի, գործը նրան մակագրելն ու իշխանահաճո որոշում կայացնելը պատահական չէր։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image