«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն արձագանքել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հարցին, թե ինչու իր և եղբոր որդիները չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում։
Լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարել է, որ իր և եղբոր որդիները, իր գնահատմամբ, Հայաստանի բանակի համար շատ ավելի մեծ ներդրում են ունեցել, քան պաշտպանության նախարարը։
Նա նաև նշել է, որ ինչպես իր որդիները, այնպես էլ եղբոր որդիները պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել հարգելի պատճառներով՝ ընդգծելով, որ դրա համար եղել են համապատասխան հիմքեր։