Միջազգային

Վա-բանկ եմ գնացել

Վա-բանկ եմ գնացել

Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես հայտնի է, նախօրեին ընկերական հանդիպման շրջանակում 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ։ Հայաստանի թիմը առաջ է անցել 89-րդ րոպեին՝ երբ Արթուր Սերոբյանը դարձել է գոլի հեղինակ՝ խփելով իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում, սակայն ավելացված ժամանակում ընդունել է նաև պատասխան գնդակ:

Խաղից հետո կայացած ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, որ թիմը հանդիպման սկզբից մինչև վերջ ցուցադրել է ակտիվ և վտանգավոր խաղ։

Նրա խոսքով՝ թեև հաղթանակ չգրանցվեց, երկու ընկերական հանդիպումները մարզչական շտաբին տվել են այն, ինչ նախատեսված էր նախապատրաստական փուլում, և դրանք կօգնեն հետագա աշխատանքներում։

«Որպես մարզիչ գնացել եմ վա-բանկ՝ ամեն ինչ անելու խաղը հաղթելու համար։ Նման ռիսկի գնացի, ստացվեց մեր մեկ գոլը»,-ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image