Իրավունք

Բալեքիցդ դուրս գա. Վարդան Ղուկասյանի աջակիցներն անիծեցին դատավորին

Բալեքիցդ դուրս գա. Վարդան Ղուկասյանի աջակիցներն անիծեցին դատավորին

Հակակոռուպցիոն կոմիտեի դատավոր Լեւոն Պետրոսյանն այսօր մերժեց Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանների միջնորդությունը` խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ. ընդդիմադիր քաղաքապետը կշարունակի մնալ բանտային կալանքի տակ։

Որոշումը հայտնելիս, դատարանում մշտապես ներկա Ղուկասյանի աջակիցները դժգոհություն հայտնեցին, սկսեցին անիծել դատավորին որոշման համար եւ լքել նիստերի դահլիճը։

«Բալեքիցդ դուրս գա»,-ասաց ներկաներից մեկը եւ դուրս եկավ, դատավորը ետ կանչեց նրան, սակայն Ղուկասյանի աջակիցը հեռացավ։

Դատավոր Պետրոսյանը հրահանգեց կարգադրիչներին` ֆիքսել տվյալ անձին, եւ հաջորդ նիստին ներս չթողնել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image