Այլ

Ադրբեջանցիները Թուրքիայում զբաղվել են «ամուսնական խարդախությամբ»

Ադրբեջանցիները Թուրքիայում զբաղվել են «ամուսնական խարդախությամբ»

Թուրքիայի Չանաքկալե նահանգում ձերբակալվել են խոշոր խարդախության մեջ մեղադրվող անձինք։ Խարդախության զոհ է դարձել տեղի բնակիչներից մեկը։ Թուրքական մամուլում հայտնված հրապարակումների համաձայն, Ադրբեջանի մի քաղաքացի՝ /իգական սեռի/ եւ նրա ենթադրյալ հանցակիցը ձերբակալվել են ոստիկանության կողմից՝ կեղծ ամուսնության գրանցման խարդախ գործարքի մեջ մեղադրվելով։ Խարդախությանը զոհ դարձած անձը կրել է 800 հազար թուրքական լիրայի վնաս։

Ադրբեջանցի կինը փորձել է հապշտապ կերպով լքել Թուրքիայի տարածքը, սակայն նրան ձերբակալել են։ Նա ներկայացել է «Լեյլա Աբդուալեւա» անունով, ինչը սակայն նրա իրական անունը չէ։Նրա հանցակիցը ձերբակալվել է Չանաքկալեի Լափսեկի շրջանում։Խարդախները հարցաքննվել են եւ տարվել դատարան։ Դատավորը նրանց հանդեպ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Նրանք արդեն գտնվում են մեկուսարանում։ Դեպքը լայն արձագանք է ստացել թուրքական մամուլում, նույնիսկ քննարկվել տեղի ՀԸ-ներից մեկով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image