Ռուսական կողմը այլևս չի հավատա Արևմուտքի՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ցանկությանը, մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք այլևս չենք հավատա Արևմուտքին, թե այն ցանկանում է բանակցային լուծումներ։ Բարի կամքի և հույսի այս պաշարը լիովին սպառվել է», - նրա խոսքերը մեջբերում է ՌԻՈ Նովոստի-ն։
Լավրովն այցելել է Մոզամբիկ է՝ աֆրիկյան երկրներ աշխատանքային շրջագայության շրջանակներում։
Ավելի վաղ նա այցելել է Եթովպիա և Նիգեր։