Հարցազրույց

«Հրապարակ». Մենք շատ ավելի բարձր մակարդակով վայելում ենք ժողովրդի վստահությունը, քան 2021-ին էր

«Հրապարակ». Մենք շատ ավելի բարձր մակարդակով վայելում ենք ժողովրդի վստահությունը, քան 2021-ին էր

Փողոցում անհնազանդության ակցիաների վերսկսումը չի մտահոգում իշխանություններին, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի կանխատեսմամբ՝ ընդդիմադիրները «հերթական կերուխումի սեզոնը» ձախողմամբ կփակեն, քանի որ ժողովուրդը սիրում ու վստահում է իրենց՝ իշխանություններին։ Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավորի հետ։

- Սրբազան պայքարի առաջնորդները հայտարարել են հոկտեմբերի 2-ից նոր թափով անհնազանդության ակցիաներ սկսելու մասին․․․

- Տեսանք, էլի, իրանց թափերը։ Ռոբինզոն Կրուզոյի ֆիլմը տեսել եք, չէ՞, էն, որ ասում ա` опять про море․ սրանցը լրիվ էդ կինոյի ժանրից է։ Ի՞նչ են անելու, որ նորից ակտիվացան, ըստ Ձեզ՝ հաջողությա՞ն են հասնելու։ Ժողովուրդն իր մոտեցումը, ամեն ինչը ցույց է տվել։

- Ի՞նչ է ցույց տվել, որ վստահո՞ւմ է իշխանություններին։

- Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը, բա չի վստահո՞ւմ, տեսաք, էլի, էդ դատարկ դահլիճում՝ համալիրի, էնքան վախենում են դրսում հավաքվել, դահլիճում են հիմա անում։

- Հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում է հավաք սպասվում։

- Դե, կլինի, էդ օրն էլ կտեսնենք։ Հիմա ամեն ինչ արել էին, որ դահլիճը լցնեին, բա տեսանք, որ ընդամենը մի քանի հոգի էին, նույնիսկ իրենց թիմակիցներին ձեռքով-ոտքով հարվածելով․․․

- Ինչի՞ մասին եք խոսում, նման բան չի եղել։

- Մի խոսքով՝ աննորմալ բան է իմ համար։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետական սահման ենք գծում, Կիրանցում միակողմանի զիջում չենք անում, տեսեք` ինչ լավ է լինելու, բայց երկու երկրների միջեւ հաստատված սահմանազատման կանոնակարգում ո՛չ հստակ քարտեզ է ֆիքսված, ո՛չ էլ մեր տարածքային ամբողջականության մասին թվային ամրագրում կա, իսկ դա նշանակում է, որ այս գործընթացի անվան տակ մեզ նոր զիջումներ են պարտադրելու։ Չե՞ք կարծում, որ ժամանակն ու գործընթացները ձեր դեմ են, ու ժողովրդի համբերության բաժակն իսկապես կարող է լցվել։

- Ես պարբերաբար հանդիպում եմ ժողովրդի հետ, Ձեր նշածներն ամենայն մանրամասնությամբ ժողովուրդը գիտի, ու վերջին ամիսների հանդիպումների ընթացքում վստահեցնում եմ, որ ժողովուրդը շատ ողջունում է մեր քայլերը, որ այսօր Տավուշում ունենք պետական սահման, կրակոցներ չկան, եւ ժողովուրդն այդ ամենը բարձր է գնահատում, հակառակը՝ ժողովուրդը մեզ խնդրում է, ասում է` շարունակեք նույն աշխատանքը կատարել, վերջիվերջո, հանրապետությունը պետք է ունենա իր սահմանները։ Այն թեզը, որ ՀՀ-ն որպես 29 743 ք/կմ պետք է լինի, դա մեզ համար քաղաքական պատասխանատվություն է, ինչը վերցնում ենք եւ տանելու ենք մինչեւ վերջ։

- Նախ՝ Ձեր հիշատակած թիվը վաղուց էլ չկա, որովհետեւ մի քանի տարի է՝ ադրբեջանցիներն օկուպացրել են մեր սուվերեն տարածքներից մի հատված, երկրորդ՝ Ադրբեջանը մինչ այս պահը որեւէ փաստաթղթում՝ ո՛չ խաղաղության պայմանագրի սեւագիր տարբերակներում, ո՛չ կանոնակարգում, չի ընդունել մեր տարածքը՝ Ձեր նշած թվերի տեսքով։

- Ադրբեջանի գործողությունները ես մեկնաբանել չեմ ցանկանում, ես մեկնաբանում եմ այն, ինչ մենք ասել ենք, եւ ժողովուրդն այդ ամենը շատ բարձր է գնահատում, պարբերաբար շփվում ենք, կգա ժամանակը, դուք էլ կտեսնեք։

- Այսինքն՝ ձեզ ժողովրդի դատաստան չի սպառնում։

- Դե, կտեսնեք, էլի, կհավաքվեն, կուտեն-կխմեն, խորոված, քյաբաբ կանեն, հետո կգնան տներով ու կհայտարարեն, թե չհավաքվեցին, որովհետեւ եղանակները ցուրտ են, հետո ձմեռ է գալու, կասեն՝ ձմեռ է, ամառը շոգ էր, հետո կպատրաստվեն  գարնանը, ու այդպես ամբողջ տարին կսպասարկեն դրսի երկրների շահերը։

- Եթե ընդդիմությանը չի հաջողվում, դա դեռ չի նշանակում, որ ձեզ ընդունում են մարդիկ, կամ ձեր վարկանիշը բարձրանում է: Տասնյակ պատճառներ կան՝ փողոց դուրս չգալու համար, նաեւ հասկացել են, որ Փաշինյանից դժվար է աթոռը խլելը, հիասթափված են։

- Իշխանությունների վարկանիշը որոշողը ՀՀ քաղաքացին է, որը մեզ տվել է այդ մանդատը եւ նորից հնարավորություն կունենա 2026-ին այդ մանդատը մեզ տալու։ Ես վստահ եմ, որ մենք բարձր մակարդակով վայելում ենք մեր ժողովրդի վստահությունը, շատ ավելի բարձր, քան 2021-ին էր։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image