Հասարակություն

Կենտրոնի թաղապետի ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Կենտրոնի թաղապետի  ֆեյսբուքյան ակտիվությունն ու չստացված թրոլինգը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն անհարմար իրավիճակում է հայտնվել՝ Երևանի կենտրոնական փողոցում արված գորգանախշի մասին խոսելիս օգտագործելով «խալի» բառը։

Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր, «Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել էին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի այս խոսքին, ինչին ի պատասխան կրթությունն իրենց խոսքերով կարևորող ու նորաձև համարող իշխանությունների սրտի թաղապետը, մեկնաբանություն էր թողել «Ազատության» կարճ հոլովակի մեկնաբանությունների բաժնում։ Սակայն որպես ցանկացած այլ իշխանական, լինելով երևի թե շատ իմպուլսիվ, էմոցիոնալ, չէր բավարարվել 1 մեկնաբանությամբ։

Թվում է, թե առաջին մեկնաբանությամբ փորձել էր թրոլինգի ենթարկել լրատվականի անդրադարձը, 2-րդ մեկնաբանությամբ, կարծես, այնուամենայնիվ, ընդունել է, որ կարելի էր խուսափել «խալի» բառի գործածությունից։

Թվում է, թե սրանով կարող էր պատմությունն ավարտվել, բայց ո'չ, Կենտրոնի թաղապետը «չմարսելով» լրատվականի անդրադարձը կա'մ ինքն է փորփրել բառարանները, կա'մ կողքից հուշել են, որ «խալի» բառն առօրյա խոսակցականում գործածվում է որպես «գորգ» բառի հոմանիշ։

Նա վերադարձել է, 3-րդ` «հուժկու» պատասխանը տալու լրատվականին։

Թերևս, շնորհակալ լինենք թաղապետին, որ այլ բառերի դեպքում էլ առօրյա խոսակցականում օգտագործվող շատ այլ բառերի հոմանիշներ չի օգտագործում տեսախցիկների առաջ, որովհետև կան շատ այլ, ամեն դեպքում, ոչ եթերային բառեր, որոնք այո' բոլորս էլ օգտագործում ենք, երբ տեսախցիկների առաջ չենք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image