Քաղաքականություն

Խեղճ օձ

Խեղճ օձ

Ես, ինչ է, բանուգործս թողած՝ պիտի սկսեմ Ալեն Սիմոնյան քլնգե՞լ: Սրանց, ախր, պետք չէ քլնգել, սրանց ս. անել է պետք: Եվ վաղուց էր պետք, որ քաղցկեղն այսքան չխորանար: Մենք ենք մեղավոր… Ո՛չ Էրդողանը, ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշազադեն, ո՛չ Վենսը, ո՛չ Ֆոն Դեր Լայենը, ո՛չ էլ նույնիսկ Հռոմի պապը: Մի բան էր մնացել չապականված՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Չհանդուրժեցին: Խրվել՝ արմատներից են կրծում այդ կյանքի ծառը՝ միակ բանը, որ դեռ այս մի բուռ ժողովրդին կարող էր միաբան պահել: Թքեցին, մրոտեցին այս սատանայակերպներն ամեն ինչ… Ես ձեզ դեսը ղրկողի…

Ալեն, քեզ դատելը քիչ է: Քեզ էն մի քանի գյադեքի հետ պետք է կանգնեցնել ամոթի պատի տակ: ՔՊ-ն լավ էլ ընտրել է, թե ում պետք է առաջինը քարշ տալ այնտեղ: Սա ընդամենը առաջին տասնյակն է՝ 1. Փաշինյան Նիկոլ Վովայի, 2. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի, 3. Պապոյան Գեւորգ Հարությունի, 4. Միրզոյան Արարատ Սամվելի, 5. Ալեքսանյան Վահագն Հովիկի, 6. Ռուբինյան Ռուբեն Կարապետի, 7. Հարությունյան Արայիկ Էդուարդի, 8. Կոնջորյան Հայկ Արսենի, 9. Սիմոնյան Ալեն Ռոբերտի, 10. Թորոսյան Արսեն Գեւորգի… Էլի կան, որ սրանցից ոչնչով պակաս չեն, բայց Ալեն Սիմոնյանը որոշեց մի այնպիսի բան ասել, որ բոլորից ավելի այլանդակ ու փչացած երեւա: Ո՞նց թե՝ 4-5 բարձրաստիճան հոգեւորականներ մանկապիղծ են… Սա ի՞նչ բարբաջանք է, տո այ բանական կենդանի: Փաստեր ունե՞ս, եթե այո, ապա պետք է հրապարակես՝ անուն առ անուն նշելով այդ հոգեւորականներին: Եթե ոչ, ապա դու կորած ես, Ալեն, թե՛ որպես մարդ, թե՛ որպես հայ եւ թե՛ որպես հայր: Գիտե՞ս քանի հայի, քանի մարդու, քանի հոր ու պապի հոգիներն ես պղծել քո այդ հիմար հայտարարությամբ: Բա մարդիկ երեխա են կնքել, զավակ ամուսնացրել հոգեւորականների ձեռամբ, ծնունդ նշել, որդի ճանապարհել բանակ, ծնող ու հերոս զավակ հուղարկավորել եկեղեցով: Այսինքն, ի՞նչ է ստացվում, այ հիմար տղա, ուրեմն մանկապիղծնե՞րն են կնքել ու պսակադրել մեր երեխաներին, հուղարկավորել մեր ծնողներին ու հարազատներին: Դու էլ ես, կարծեմ, եկեղեցով ամուսնացել...

Ալեն, ես վստահ եմ, որ դու փաստեր չունես, եւ ավելի քան վստահ եմ, որ քեզ այդ արտահայտության համար դատարան են քարշ տալու: Դու եթերում «հետույք» բառն արտասանելու համար մարդ ես դատում, բայց դու դատվելու ես քեզ շատ ավելի մեծ այլանդակություն թույլ տալու համար: Թող հենց սա լինի հանցագործության մասին առաջին հաղորդումը դատախազությանը՝ քեզ պատասխանատվության ենթարկելու համար: Այնքան հայց է թափվելու գլխիդ, որ ողջ կյանքդ չի հերիքելու բանտային սռոկներդ լրացնելուն: Դու դեռ կհասցնես երազել կոլեգաներիդ հետ նույն պատի տակ կանգնելու մասին:

Ալեն, դու այս պահին պաշտոնավոր ես եւ կարող ես քրքջալ իմ՝ շարքային քաղաքացուս խոսքերի վրա, բայց լավ իմացիր, որ քեզ հետ այն աշխարհ ոչինչ չես տանելու, բացի իմ թուքն ու նախատինքը: Դու արդեն համոզվեցիր, որ ՔՊ-ի առաջին տասնյակում ես: Իսկ գիտե՞ս, թե ինչ սկզբունք ունի ՔՊ-ն եւ ինչպես է քվեարկում: Բացատրեմ: Առաջիններն ամենաայլանդակներն են: Օձին կծեն՝ օձը կսատկի: Հաջորդիվ՝ շարքային այլանդակները՝ ավելի քան 20 տասնյակ: Իսկ նրանք, որ տեղ չգտան այդ ցանկում, ամենայն հավանականությամբ, կա՛մ հույս ունեն, որ դեռ կարող են զերծ մնալ խայտառակությունից, կա՛մ ուղղակի չուզեցան շարունակել իրենց ընթացքը «Քաղաքացիական պոռնոգրաֆիա» կուսակցության հետ: Դուք առաջ «շիշ բռնող» ունեիք, հիշո՞ւմ եք: Նա չկա հիմա ցուցակում: Իսկ գիտե՞ք, թե ով է զբաղեցրել ձեր ցուցակի առաջին հորիզոնականը… Այո, Էրդողանի «գիրք բռնողը»: Այ, այսքան բարոյականություն ունի ձեր «Քաղաքացիական պոռնոգրաֆիան»:

ՀԳ. Ալեն, դու գնա, շուրթերդ լվա ու ներողություն խնդրիր հայ ժողովրդից՝ նրա հոգու նուրբ լարերի հետ այսպես անզգույշ խաղալուդ համար: Մենաստան գնա, Ալեն, ՔՊ-ն քեզ ապագա չէ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image